Համաձայն «Մանչեստր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալի հայտարարության, մանկունիացիների կազմում վարձավճարի իրավունքով հանդես եկող Ռադամել Ֆալկաոն կհեռանա թիմից ու հանդես կգա «Մոնակոյի» կազմում: Հիշեցնենք, որ հարձակվողն անցած մրցաշրջանում հայտնվեց «Մանչեստր Յունայթեդի» կազմում, մասնակցեց քսանվեց հանդիպման` չորս անգամ դառնալով գոլի հեղինակ, ինչը, խոստովանենք, բավական ցածր արդյունք է նման բարձրակարգ ֆուտբոլիստի համար:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ